Վայելու՞մ եք փեյնթբոլ խաղալը

Ամրագրեք Ձեր ադրենալինը

Կապ մեզ հետ

Մեր մասին

Էսպադան սպորտային ընկերություն է, որը մասնագիտանում է փեյնթբոլ խաղի կազմակերպման մեջ։ Էսպադայի նպատակն է ապահովել մեր հաճախորդների անվտանգ և հիշարժան ժամանցը։ Մենք լսում ենք մեր և' ինդիվիդուալ, և' կորպորատիվ հաճախորդներին՝ մեր ծառայություններն էլ ավելի որակյալ դարձնելու և կատարելագործելու համար։ Կազմակերպում ենք խաղեր Երևանում և Աբովյանում։ Ապագայում հույս ունենք պրոֆեսիոնալ մակարդակի մրցաշարերը բերել հանրապետություն:

Ջրվեժ

Աբովյան

Խաղեր

Գրավել դրոշը

Այս խաղի պահանջներ են՝ խաղադաշտ, երկու դրոշ և խաղացողներ: Նախքան սկսելը, սահմանեք նաև խաղի ժամանակի սահմանափակում՝ 15 րոպե, բայց կախված խաղացողների քանակից այն կարող է ավելի երկար կամ կարճ լինել: Երբ երկու թիմերն էլ պատրաստ են, խաղը սկսվում է, երբ մրցավարը բարձրաձայն հայտարարում է «Խաղը սկսվեց»:

Խաղի պայմաններ

  • Խաղացողները բաժանվում են երկու թիմի
  • Խաղադաշտը բաժանվում է երկու մասի
  • Յուրաքանչյուր թիմին տրվում է դրոշ
  • Յուրաքանչյուր թիմ թաքցնում է իր դրոշը ինչ-որ տեղ խաղադաշտի իր կողմում

Թիմը հաղթում է, եթե

  • հեռացնում է հակառակորդ թիմի բոլոր խաղացողներին,
  • գրավում է հակառակորդ թիմի դրոշը և այն վերադարձնում է սեփական դաշտ:
Flag game image

Վերացման դասական խաղ

Եթե Դուք սկսնակ եք, ապա առաջին խաղը, որը խորհուրդ ենք տալիս Ձեզ խաղալ վերացման դասական խաղն է: Նպատակը պարզ է՝ խաղից հանեք մյուս թիմի բոլոր անդամներին՝ նախքան Ձեզ խաղից հանելը: Կան մի քանի հիմնական կանոններ, բայց խաղն ինքնին բավականին պարզ է: Թեև հեշտ է հասկանալ կանոնները, բայց լիարժեք խաղին տիրապետելու համար պահանջվում է ավելի երկար ժամանակ

Սահմանների ստուգում

Նախապես շրջել խաղադաշտում և իմանալ սահմանները, ստեղծել դիրքեր և հենակետեր:

Չեզոք գոտի

Համոզվել, որ բոլորը տեղեկացված են մեռյալ գոտու մասին՝ այդ ուղղությամբ կրակոցներից խուսափելու համար: Այն պետք է լինի դաշտից բավական հեռու, որպեսզի հեռացված խաղացողները կարողանան հանել իրենց դիմակները՝ առանց հարվածի վտանգի

Elimination game image

Հարձակում և պաշտպանություն

Խաղ, որտեղ մի թիմը զբաղեցնում է դիրք և պաշտպանում է այն 15 րոպեի ընթացքում: Հակառակորդ թիմի նպատակն է հարձակվել պաշտպանվող թիմի դիրքի վրա, կրակելով նրանց:

Հարձակում

Առավելությունը թվաքանակի մեջ է: Փեյնթբոլում թվաքանակը կարող է շատ բան նշանակել: Խաղը սկսելուն պես Ձեր թիմին ստիպեք շարժվել: Առաջ շարժվեք երկու կամ երեք հոգուց բաղկացած խմբերով, միայնակ խաղացողների նկատմամբ առավելություն ստանալու համար:

Պաշտպանություն

Եթե Ձեր թիմը մնա տեղում հակառակորդները կարող են հեշտությամբ շրջափակել Ձեզ և ճնշել կրակոցներով: Այդ դեպքում նրանք հեշտությամբ կարող են հաղթել խաղը: Թող Ձեր թիմակիցներից ոմանք հարձակողականորեն խաղան խաղադաշտում, իսկ մյուսները հետ մնան և հիմնովին պաշտպանեն դիրքը:

Attack & defense game image

Մենամարտ

Այս խաղում կա 2 մասնակից, խաղի նպատակը հակառակորդի վրա ավելի շուտ կրակելն է, քան ինքը կանի դա: Խաղն ամենից շատ տարածված է ակտիվ խաղացողների մոտ, և խիստ կանոնների բացակայությունը ավելացնում է լրացուցիչ էքստրիմ:

Սահմանների հստակեցում

Խաղադաշտը պետք է լինի հնարավորինս փոքր, որպեսզի մասնակիցները կարողանան հեշտությամբ գտնել միմյանց

Duel game image

Համազգեստներ

Մեր տրամադրած հագուստը ներառում է տաբատ, վերնաշապիկ, ձեռնոցներ, թևկապ և վզկապ: Խաղացողը հնարավորություն ունի մասնակցել իր սեփական հագուստով, եթե այն բավարարում է մեր պահանջներին

Եթե մենք տրամադրենք

Եթե մենք տրամադրենք

Եթե Դուք բերեք

Եթե Դուք բերեք

Անվտանգության կանոններ

Անվտանգության կանոնների հակիրճ ամփոփում

  • Արգելվում է խաղի ժամանակ հանել դիմակը
  • Արգելվում է անսթափ վիճակում մասնակցել խաղին
  • Խորհուրդ է տրվում կրել երկարաթև վերնաշապիկ և տաբատ
  • Չվիճել:

Գներ

Գների հաշվիչ անհատների համար

Խաղի գինը հաշվարկելու համար լրացրեք արժեքները:

  • Խաղի ընթացքում հավելյալ 100 ներկագնդիկը 2000 դրամ է։
  • Ծխային նռնակը` 2500 դրամ։

Խորհուրդ է տրվում

Գինը մեկ խաղացողի համար:

12000 դրամ

Ընդամենը:

240000 դրամ

* Խաղը կարող է ունենալ նաև մինչև 10 մասնակից, սակայն այդ դեպքում խաղի գինը հաշվարկվելու է 10 մասնակցի համար

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է փեյնթբոլը

Փեյնթբոլը թիմային հրաձգության մարզաձև է, որտեղ խաղացողները հեռացնում են հակառակորդներին խաղից՝ հարվածելով նրանց գնդաձև ներկով լցված ժելատինե գնդիկներով, որոնք կոչվում են ներկագնդակներ և կոտրվում են հարվածից հետո:

Կա՞ն տարիքային սահմանափակումներ

Բոլոր խաղացողները պետք է լինեն առնվազն 14 տարեկան և նրանք պետք է մեր՝ պատասխանատվությունից ազատման համաձայնություն ստորագրեն նախքան խաղին ներկա լինելը: 14-ից 17 տարեկան բոլոր մասնակիցները պետք է ներկայացնեն ծնողների գրավոր համաձայնությունը: Պատասխանատվությունից ազատման փաստաթուղթը և անվտանգության կանոնները կարող եք գտնել էջատակում:

Տրանսպորտ տրամադրու՞մ եք

Տրանսպորտային ծառայությունները ներառված չեն անհատական և կորպորատիվ ծրագրերում, սակայն կարող են տրամադրվել լրացուցիչ վճարով, որը կախված կլինի վայրից:

Արդյո՞ք խաղերի վայրերը անվտանգ են

Մենք զգալի միջոցներ ենք ձեռնարկում մեր փեյնթբոլի խաղադաշտերը խաղացողների համար անվտանգ դարձնելու համար: Խաղից առաջ Ձեզ ևս մեկ անգամ բանավոր կներկայացնենք մեր անվտանգության կանոնները: Դուք պետք է ստորագրեք մեր՝ պատասխանատվությունից ազատման պայմանագիրը մինչև խաղի սկիզբը:

Որտե՞ղ փոխեմ հագուստը

Կլինեն «հանդերձարաններ» կամ հատուկ վայրեր, որտեղ կարելի է փոխել հագուստը։

Ցավու՞մ է, երբ ինձ գնդակով կրակում են

Ցավ կա, բայց այն սովորաբար տանելի է և զվարճալի: Եթե Դուք չափազանց զգայուն մաշկ ունեք կամ ցանկանում եք խուսափել կապտուկներից, համոզվեք, որ կրում եք հագուստի լրացուցիչ շերտ:

Ի՞նչ պետք է բերեմ խաղին

Ձեզ հետ վերցրեք հարմարավետ կոշիկներ, քանի որ դա միակ բանն է, որը մենք չենք տրամադրում խաղացողներին:

Կարո՞ղ եմ ինձ հետ բերել իմ համազգեստը/հագուստը

Իհարկե կարող եք։ Համոզվեք, որ Ձեր համազգեստը/հագուստը բավականաչափ հարմար է տվյալ խաղի համար, վերցրեք սովորական, ոչ շատ գունեղ հագուստ, որպեսզի փեյնթբոլի ներկը տեսանելի լինի: Փեյնթբոլի ներկը հեշտությամբ կարելի է լվանալ: Ի դեպ, Դուք ավելի քիչ եք վճարում, եթե խաղին մասնակցում եք Ձեր սեփական հագուստով: (Տե՛սեք մեր գնի հաշվիչը մանրամասների համար)

Համագործակցող ընկերություններ

Լավագույն 3 խաղացողներ

Էլեն Զեյնալյան's picture
Էլեն Զեյնալյան
Արկադի Սուլեյմանյան's picture
Արկադի Սուլեյմանյան
Մելինե Պետրոսյան's picture
Մելինե Պետրոսյան