Մեր մասին
Էսպադան սպորտային ընկերություն է, որը մասնագիտանում է փեյնթբոլ խաղի կազմակերպման մեջ։ Էսպադայի նպատակն է ապահովել մեր հաճախորդների անվտանգ և հիշարժան ժամանցը։ Մենք լսում ենք մեր և' ինդիվիդուալ, և' կորպորատիվ հաճախորդներին՝ մեր ծառայություններն էլ ավելի որակյալ դարձնելու և կատարելագործելու համար։ Կազմակերպում ենք խաղեր Երևանում և Աբովյանում։ Ապագայում հույս ունենք պրոֆեսիոնալ մակարդակի մրցաշարերը բերել հանրապետություն:
Ջրվեժ
Աբովյան
Խաղեր
Գրավել դրոշը
Այս խաղի պահանջներ են՝ խաղադաշտ, երկու դրոշ և խաղացողներ: Նախքան սկսելը, սահմանեք նաև խաղի ժամանակի սահմանափակում՝ 15 րոպե, բայց կախված խաղացողների քանակից այն կարող է ավելի երկար կամ կարճ լինել: Երբ երկու թիմերն էլ պատրաստ են, խաղը սկսվում է, երբ մրցավարը բարձրաձայն հայտարարում է «Խաղը սկսվեց»:
Խաղի պայմաններ
- Խաղացողները բաժանվում են երկու թիմի
- Խաղադաշտը բաժանվում է երկու մասի
- Յուրաքանչյուր թիմին տրվում է դրոշ
- Յուրաքանչյուր թիմ թաքցնում է իր դրոշը ինչ-որ տեղ խաղադաշտի իր կողմում
Թիմը հաղթում է, եթե
- հեռացնում է հակառակորդ թիմի բոլոր խաղացողներին,
- գրավում է հակառակորդ թիմի դրոշը և այն վերադարձնում է սեփական դաշտ:

Վերացման դասական խաղ
Եթե Դուք սկսնակ եք, ապա առաջին խաղը, որը խորհուրդ ենք տալիս Ձեզ խաղալ վերացման դասական խաղն է: Նպատակը պարզ է՝ խաղից հանեք մյուս թիմի բոլոր անդամներին՝ նախքան Ձեզ խաղից հանելը: Կան մի քանի հիմնական կանոններ, բայց խաղն ինքնին բավականին պարզ է: Թեև հեշտ է հասկանալ կանոնները, բայց լիարժեք խաղին տիրապետելու համար պահանջվում է ավելի երկար ժամանակ
Սահմանների ստուգում
Նախապես շրջել խաղադաշտում և իմանալ սահմանները, ստեղծել դիրքեր և հենակետեր:
Չեզոք գոտի
Համոզվել, որ բոլորը տեղեկացված են մեռյալ գոտու մասին՝ այդ ուղղությամբ կրակոցներից խուսափելու համար: Այն պետք է լինի դաշտից բավական հեռու, որպեսզի հեռացված խաղացողները կարողանան հանել իրենց դիմակները՝ առանց հարվածի վտանգի

Հարձակում և պաշտպանություն
Խաղ, որտեղ մի թիմը զբաղեցնում է դիրք և պաշտպանում է այն 15 րոպեի ընթացքում: Հակառակորդ թիմի նպատակն է հարձակվել պաշտպանվող թիմի դիրքի վրա, կրակելով նրանց:
Հարձակում
Առավելությունը թվաքանակի մեջ է: Փեյնթբոլում թվաքանակը կարող է շատ բան նշանակել: Խաղը սկսելուն պես Ձեր թիմին ստիպեք շարժվել: Առաջ շարժվեք երկու կամ երեք հոգուց բաղկացած խմբերով, միայնակ խաղացողների նկատմամբ առավելություն ստանալու համար:
Պաշտպանություն
Եթե Ձեր թիմը մնա տեղում հակառակորդները կարող են հեշտությամբ շրջափակել Ձեզ և ճնշել կրակոցներով: Այդ դեպքում նրանք հեշտությամբ կարող են հաղթել խաղը: Թող Ձեր թիմակիցներից ոմանք հարձակողականորեն խաղան խաղադաշտում, իսկ մյուսները հետ մնան և հիմնովին պաշտպանեն դիրքը:

Մենամարտ
Այս խաղում կա 2 մասնակից, խաղի նպատակը հակառակորդի վրա ավելի շուտ կրակելն է, քան ինքը կանի դա: Խաղն ամենից շատ տարածված է ակտիվ խաղացողների մոտ, և խիստ կանոնների բացակայությունը ավելացնում է լրացուցիչ էքստրիմ:
Սահմանների հստակեցում
Խաղադաշտը պետք է լինի հնարավորինս փոքր, որպեսզի մասնակիցները կարողանան հեշտությամբ գտնել միմյանց

Համազգեստներ
Եթե մենք տրամադրենք

Դիմակը պաշտպանում է Ձեր դեմքը և ամենակարևորը՝ աչքերը։ Մի հանեք դիմակը խաղի ընթացքում:
Վզկապը և թևկապերը յուրաքանչյուր թիմի համար տարբեր գույների են
Ձեռնոցները պաշտպանում են Ձեր ձեռքերը խաղի ժամանակ
Համոզվեք, որ Ձեզ հետ վերցրել եք հարմարավետ կոշիկներ խաղի համար, քանի որ մենք դրանք չենք տրամադրում
Եթե Դուք բերեք

Մեր պահեստատուփերը պարունակում են 200 գնդակ, երբ ամբողջությամբ բեռնված են
Համոզվեք, որ Ձեր վերնաշապիկը շատ գունեղ չէ: Նախընտրեք մուգ գույները, որպեսզի գնդակի ներկը հստակ տեսանելի լինի
Մեր բալոնները բոլորովին նոր են և կծառայեն մինչև 2026 թվականը
Հագեք առօրյա տաբատ
Համոզվեք, որ Ձեզ հետ վերցրել եք հարմարավետ կոշիկներ խաղի համար, քանի որ մենք դրանք չենք տրամադրում
Անվտանգության կանոններ
Անվտանգության կանոնների հակիրճ ամփոփում
- Արգելվում է խաղի ժամանակ հանել դիմակը
- Արգելվում է անսթափ վիճակում մասնակցել խաղին
- Խորհուրդ է տրվում կրել երկարաթև վերնաշապիկ և տաբատ
- Չվիճել:
Գներ
Գների հաշվիչ անհատների համար
Խաղի գինը հաշվարկելու համար լրացրեք արժեքները:
- Խաղի ընթացքում հավելյալ 100 ներկագնդիկը 2000 դրամ է։
- Ծխային նռնակը` 2500 դրամ։
Խորհուրդ է տրվում
Գինը մեկ խաղացողի համար:
12000 դրամ
Ընդամենը:
240000 դրամ* Խաղը կարող է ունենալ նաև մինչև 10 մասնակից, սակայն այդ դեպքում խաղի գինը հաշվարկվելու է 10 մասնակցի համար
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է փեյնթբոլը
Փեյնթբոլը թիմային հրաձգության մարզաձև է, որտեղ խաղացողները հեռացնում են հակառակորդներին խաղից՝ հարվածելով նրանց գնդաձև ներկով լցված ժելատինե գնդիկներով, որոնք կոչվում են ներկագնդակներ և կոտրվում են հարվածից հետո:
Կա՞ն տարիքային սահմանափակումներ
Բոլոր խաղացողները պետք է լինեն առնվազն 14 տարեկան և նրանք պետք է մեր՝ պատասխանատվությունից ազատման համաձայնություն ստորագրեն նախքան խաղին ներկա լինելը: 14-ից 17 տարեկան բոլոր մասնակիցները պետք է ներկայացնեն ծնողների գրավոր համաձայնությունը: Պատասխանատվությունից ազատման փաստաթուղթը և անվտանգության կանոնները կարող եք գտնել էջատակում:
Տրանսպորտ տրամադրու՞մ եք
Տրանսպորտային ծառայությունները ներառված չեն անհատական և կորպորատիվ ծրագրերում, սակայն կարող են տրամադրվել լրացուցիչ վճարով, որը կախված կլինի վայրից:
Արդյո՞ք խաղերի վայրերը անվտանգ են
Մենք զգալի միջոցներ ենք ձեռնարկում մեր փեյնթբոլի խաղադաշտերը խաղացողների համար անվտանգ դարձնելու համար: Խաղից առաջ Ձեզ ևս մեկ անգամ բանավոր կներկայացնենք մեր անվտանգության կանոնները: Դուք պետք է ստորագրեք մեր՝ պատասխանատվությունից ազատման պայմանագիրը մինչև խաղի սկիզբը:
Որտե՞ղ փոխեմ հագուստը
Կլինեն «հանդերձարաններ» կամ հատուկ վայրեր, որտեղ կարելի է փոխել հագուստը։
Ցավու՞մ է, երբ ինձ գնդակով կրակում են
Ցավ կա, բայց այն սովորաբար տանելի է և զվարճալի: Եթե Դուք չափազանց զգայուն մաշկ ունեք կամ ցանկանում եք խուսափել կապտուկներից, համոզվեք, որ կրում եք հագուստի լրացուցիչ շերտ:
Ի՞նչ պետք է բերեմ խաղին
Ձեզ հետ վերցրեք հարմարավետ կոշիկներ, քանի որ դա միակ բանն է, որը մենք չենք տրամադրում խաղացողներին:
Կարո՞ղ եմ ինձ հետ բերել իմ համազգեստը/հագուստը
Իհարկե կարող եք։ Համոզվեք, որ Ձեր համազգեստը/հագուստը բավականաչափ հարմար է տվյալ խաղի համար, վերցրեք սովորական, ոչ շատ գունեղ հագուստ, որպեսզի փեյնթբոլի ներկը տեսանելի լինի: Փեյնթբոլի ներկը հեշտությամբ կարելի է լվանալ: Ի դեպ, Դուք ավելի քիչ եք վճարում, եթե խաղին մասնակցում եք Ձեր սեփական հագուստով: (Տե՛սեք մեր գնի հաշվիչը մանրամասների համար)
Համագործակցող ընկերություններ
Լավագույն 3 խաղացողներ


